Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մտավ ՔՊ գրասենյակ։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց։

Գրասենյակի շենքի մուտքի մոտ մի քանի ցուցարար սպասում էին Փաշինյանին։ Երբ վարչապետը մուտք էր գործում շենք, ցուցարարները հորդորեցին նրան իրենց խնդիրը լսել ու լուծում առաջարկել։ Վարչապետը նրանց խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել։