Քիչ առաջ հայտնել էինք, որ վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում: Mitsubishi- ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 երեխայի, նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Auroranews-ը երեխաների առողջական վիճակի մասին մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանի հետ:

«Այս պահին աղջիկները հետազոտվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 2-ը 2004 թվի ծնվածներ են, հավանական է, որ այսօր դուրս կգրվեն: Մյուսն այս պահին դեռևս հետազոտվում է», — նշեց մեր զրուցակիցը: