ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը գրառում է կատարել Արման Բաբաջանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել է․ «Սա շատ լավ առիթ է, որպեսզի պարոն Բաբաջանյանը վերջապես սկզբունքայնություն դրսեւորի եւ վերադարձնի մանդատը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Թող նորաստեղծ իր ուժով մասնակցի ընտրությունների, ստանա սեփական քվեն եւ վերցնի այն մանդատը, որը կպատկանի իրեն։

Եթե նման սկզբունքայնություն չդրսեւորվի, կստացվի, որ այս կուսակցությունը, դեռեւս չստեղծված, հանդիսանում է Լուսավոր Հայաստանի ենթաստորաբաժանումը, որովհետեւ նախաձեռնողն այն ստեղծում է ԼՀԿ մանդատով եւ ԱԺ ամբիոնից հայտարարում, որ խորհրդարանում ներկայացնելու է այդ նորաստեղծ ուժին։

Ուրիշի մանդատով ձեւավորվելիք ուժը լեգիտիմ լինել չի կարող… »