Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում որոշում կայացրեց Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 182 մլն դրամ:

Հարցը ներկյայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող` Արմեն Ղուլարյանը, ով նշեց, որ հաշվարկվել է, որ այդ տարածքում մեկ քմ բնակմակերեսի միջինացված արժեքը 333 հազար դրամ է:

Նրա խոսքով, այդ վկայակգրերով բնակիչները կարող են ցանկացած անձից ձեռք բերել պատրաստի բնակարան կամ բնակելի տուն: Եթե բնակիչը կարողանում է ավելի էժան գնով բնակարան գտնել, ավելացած գումարը մնում է իր տնօրինման տակ: Բացի այդ, քաղաքացին կարող է բնակարան ձեռք բերել նաեւ հիփոթեքով, որի դեպքում աջակցության գումարը կարող է փոխանվեցլ որպես կանխավճար: