Պղնձի գինն ընկնում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիմնական ֆոնդային ինդեքսների նվազման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»-ը։

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը ընկել է 1,39 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,0257 դոլարի։

Չորեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սակարկությունների արդյունքներով՝ պղնձի տոննայի արժեքը՝ երեք ամսվա մատակարարումներով աճել է 0,23 տոկոսով՝ 6777 դոլար, ալյումինի՝ 0,34 տոկոսով, մինչեւ 1795,5 դոլար, ցինկի՝ 1,26 տոկոսով, մինչեւ 2528 դոլար։