Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով վերջին  ամիսների գործունեությանը, նշել է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խոսելով Պետական եկամուտների կոմիտեի առջեւ դրված խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումից՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է թիմային աշխատանքի կարեւորությունը:  Նա շեշտել է, որ յուրաքանչյուրի հետեւողական աշխատանքով է պայմանավորված նաեւ կառույցի հետագա առաջընթացի ապահովումը

Կոմիտե ղեկավարը հանձնարարել է՝ հատկապես համավարակի պայմաններում չթուլացնել հսկողությունը, բարձրացնել վարչարության արդյունավետությունը, միաժամանակ՝ բացառելով ստուգումների ընթացքում տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը:

Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշջրանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ եւ հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում եւ հորդորել է համընդհանուր ջանքերն ուղղել նախանշված առաջնահերթությունների բարձր մակարդակով իրագործմանը: