Ուկրաինացի բժիշկները կորոնոնավիրուսով վարակման 3584 նոր դեպք են հայտնաբերել, ինչն օրական ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր: Սեպտեմբերի 17-ին այս տվյալները բերված են Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշատպանության խորհրդի կայքում։

Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ անցած օրը հիվանդության բարդություններից մահացել է 60 մարդ, առողջացել է 1 589 հիվանդ:

Ուկրաինայում համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 166244: Նրանցից 3400 մարդ մահացել է եւ 73 913-ը հաղթահարել է հիվանդությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: