Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում հաստատեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը եւ չափանիշները:

Սահմանվում են իրականացման վայրի՝ կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը եւ չափանիշները:

Բուքմեյքե¬րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում եւ կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:

Բուքմեյքե¬րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո¬ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`

1) Երեւան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր,Կոտայքի մարզի վարչական կենտրոնում եւ Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում  եւ Սեւան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզիվարչական կենտորոնում եւ Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզիվարչական կենտորոնում եւ Մեղրի համայնքի վարչական սահմաններում եւ Տավուշի մարզի վարչական կենտորոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որեւէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից,

2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների` յուրաքանչյուրսպասարկմանսրահիընդհանուրմակերեսըչիգերազանցում 200 քառակուսիմետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաեւառնվազննախասրահի, դրամարկղի, սանհանգույցիառկայությունը,

3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝բացառելով քսանմեկ տարին(վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին)  չլրացած ֆիզիկական անձանց եւ Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ  բուքմեյքերական գրասենյակ: