Մենք փոփոխություններ ենք նախատեսում, որոնց համաձայն Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել այն անձինք, ովքեր նախկինում օրենքով սահմանված կարգով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս մասին «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով` գործող օրենսդրության համաձայն, Հայաստանում կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր օրինական հիմքերով ազատվել են զինվորական ծառայությունից:

Սակայն եթե նրանց առողջական վիճակը, ֆիզիկական կամ հոգեկան վիճակը խոչընդոտ չեն հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, նրանց պետք է ծառայության անցնելու հնարավորություն տրվի: