Մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլայ Սիմոնյանին, Մարատ Պողոսյանին և Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք նախնական համաձայնության գալով խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար,ներկայացել են իբրև «Կարմիր Խաչ» կազմակերպության ներկայացուցիչներ,այդ կերպ վստահություն ներշնչելով չարաշահել են Աղբերք գյուղի բնակիչներ Մայիս Կիրակոսյանի, Հայկ Պետրոսյանի և Գագիկ Մարկոսյանի վստահությունը, փոխադարձ համաձայնության են եկել նրանց հետ, նրանցից գնվող անասունների դիմաց պայմանավորված գնով 1-2 օրում վճարելու հարցում, սակայն նրանցից վերցնելով մանր և խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր, դրանք պայմանավորված գնից ակնհայտ էժան գնով վաճառել են տարբեր անձանց և մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 7 միլիոն դրամ արժողության անասունները։