ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 18-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

—              «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին,

—              Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

—              «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին,

—              «Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին,

—              Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին,

—              «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին եւ այլ հարցեր:

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստը։

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստը։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 17. September 2020