Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք հրդեհի բռնկմամբ։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մարվել է ժամը 13։13-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։