Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում: Սեպտեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն՝ հաղորդել Է Agence France-Presse-ը:

«Սեպտեմբերին (ստացված) թվերը պետք է տագնապալի նախազգուշացում ծառայեն բոլորի համար» Եվրոպայում, որտեղ նոր հայտնաբերված դեպքերի քանակն այժմ ավելի բարձր է, քան մարտին և ապրիլին՝ ընդգծել է նա: ԱՀԿ-ում նաև անհանգստություն են հայտնել կարանտինը կրճատելու՝ մի քանի երկրների որոշման պատճառով: «Մենք գիտենք, թե մարդու և հասարակության վրա ինչ վիթխարի ազդեցություն կարող է ունենալ կարանտինի տևողության նույնիսկ նվազագույն կրճատումը,- ասել է Կլյուգեն:- Տարածաշրջանի երկներին հորդորում եմ հետևել սանիտարական գիտական ընթացակարգին՝ փորձագետների հետ համագործակցությամբ և որոնել (կարանտինի) անվտանգ կրճատման եղանակներ»:

Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում և մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանաչվել համավարակ: