Եթե հասնի պիկին, պաշտոնանկ կարվեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Եթե կհասնի պիկին, ապա պաշտոնանկ կարվեմ նաեւ ես. ոչ ոք ապահովագրված չի»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը հաճախ է քննադատությունների կենտրում հայտնվում։

Հարցին՝ արդյոք ինքը հետեւո՞ւմ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փոխհրաձգություններին»՝ նա ասաց. «Շատ ուշադիր»։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառմանը, որ ցածր մտավոր ունակություններ ունեցող անձինք չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն, եւ հարցին՝ արդյոք իրենց կուսակցությունում կա՞ն այդպիսի անձինք, մարզպետն ասաց. «Չեմ մեկնաբանում»։