ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում որոշում կայացրել թույլատրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց:

Սահմանվել է նաեւ, որ Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի  թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով:

ՊԱՌ-10 բերման եւ ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատեւ շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսները եւ ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին:

ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների  միջին վերանորոգումը:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում: