Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2194 դեպք: Երկրում հիվանդների ընդհանուր թիվն աճել է` հասնելով 265 857-ի: Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները, փոխանցում է RT-ն:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդ երեք մարդ է մահացել, COVID-19-ից մահվան դեպքերի ընդհանուր թիվն աճել է` հասնելով 9371-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի վերջին Բեռլինում շուրջ 38 հազար մարդ է մասնակցել կորոնավիրուսի համավարակի դեմ բողոքի ցույցերին: