Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆռեյսբուքյան գրառումը վերաբերվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

«Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք գրառման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն:Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»: