«Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով այսօր էլ ԿԳՄՍ նախարարության դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներն են։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Պարո՛ն Արայիկ Հարությունյան, ես հարյուրավոր երիտասարդների անունից կոչով դիմում եմ Ձեզ, որպեսզի Դուք մաքսիմում սեղմ ժամկետներում գրեք Ձեր դիմումը և հրաժարվեք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Ձեր աշխատանքը գնահատվում է հակահայ, Դուք դեմ եք դուրս եկել հայոց եկեղեցուն, այլասերում եք տարածում հայոց կրթօջախներում և Դուք այս շենքում պարբերաբար ընդունում եք տրանսգենդերների, և այս երիտասարդները Ձեզ կստիպեն, որ Դուք հրաժարական տաք», — հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։

Հիշեցնենք՝ նախօրեին Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում նաև «Լուսավոր Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։