Այսօր՝ երեկոյան ժամը 19:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախատեսված է հավաք, որին, ՀԺ-ի տեղեկություններով, մասնակցելու են նախարարները, մարզպետները, պատգամավորները: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչ հարցեր են քննարկվելու, պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Մեր տեղեկություններով՝ հավաքի մասնակիցները քննարկելու են գործադիրի աշխատանքը, գործադիր-օրենսդիր մարմինների համագործակցության նոր հնարավորությունները: Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է որոշ պատգամավորների մանդատներից հրաժարում, որից հետո նրանք աշխատանքի կանցնեն գործադիրում: