Հայաստանի դպրոցներում դիմակ կրելու կարգը համաձայնեցված է հանրապետության առողջապահության նախարարության հետ: Այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին անվստահության քվե հայտնելու եւ պաշտոնանկության հարցի քննարկմանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց մախարարության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով` իրենք դպրոցների համար ցուցումներ են կազմել այն մասին, թե որ պայմաններում պետք է դիմակ կրել, իսկ որ պայմաններում` ոչ:

«Այս բոլոր պահանջները մենք համաձայնեցրել ենք առողջապահության նախարարության հետ, որից անընդհատ հրահանգներ ենք ստանում,- ասաց Հարությունյանը:- Այժմ անհրաժեշտ է դիմակներ կրել` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, որպեսզի դպրոցներում դասերը հիվանդության երկրորդ ալիք չհրահրեն: Մեզ համար գլխավորն աշակերտների եւ ուսուցիչների առողջության պահպանումն է եւ ուսումնական գործընթացի անխափանությունը»,- հայտարարեց նախարարը: