ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Դպրոցների և բուհերի կառավարման կազմում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, և շատ մարդիկ էլ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից՝ քաղաքական նկատառումներով որտեղ մեղքն իրենցը չէ, այլ իրենց բարեկամինը, որովհետև ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը: Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորը, որովհետև ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ասում են՝ հանկարծ մեր անունը չտաք»:

Պատասխանելով Գորգիսյանին՝ Ա. Հարությունյանն ասաց. «Ձեր գործընկեր Հարություն Բաբայանն ինձ ճանաչելով ասում է՝ մի միջավայր է ստեղծվել, որտեղ ուսուցիչները վախի մթնոլորտում են: Լուրջ եք ասո՞ւմ: Հա՞: Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջ և կարդացեք այդ ուսուցիչների քոմենթները և տեսեք ինչեր են գրում, և որևէ մեկը եթե ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է Խորհուրդից, նա ստում է, եթե դա որևէ մեկի պնդումն է՝ Դուք, որպես Ազգային ժողովի պատգամավոր, պետք է անպայման ասեք՝ ում պնդումն է և նա պատասխանատվության կենթարկվի:

Երբեք, ամենայն պատասխանտվությամբ եմ ասում՝ 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա է»,- ասաց նախարարը: