Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ, ասենք, Դավիթ Սանասարյանը, որ 1,5 տարի է, ինչ չի պաշտոնավարում, Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով իր հրաժարականի մասին պահանջները, ասել է. «Եթե հիմքեր լինեն՝ ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Կխնդրեմ մեր գործընկերներին հրաժարականներով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ»:

«Բայց էականը դա չի: Էականն այն է, որ կրթության և գիտության ոլորտներում տոտալ ֆեյլ է: Այո, որոշ փոփոխություններ կան, բայց դրանք, մեղմ ասած, անբավարար են: Ուսուցիչներիի, դասախոսների ու գիտնականների աշխատավարձերն ամոթալի աստիճանի ցածր են: Այդ ոլորտներում մնում են հատուկենտ նվիրյալներն ու նրանք, ովքեր այլ տեղ չեն կարողանում աշխատել: Շատ քիչ թվով կրթված ու գրագետ մարդիկ են ցանկանում ուսուցիչ դառնալ: Հեղափոխությունից առաջ դա իշխանության հակապետական ցանկության արտահայտում էր, իսկ հիմա՝ Արայիկ Հարությունյանի ապաշնորհության», — գրել է Իոաննիսյանը:

Նա նաև նշել է. «Եվ մի ասեք «փող չկա», քանի որ կա: Արսեն Թորոսյանը հասավ իր ոլորտի ֆինանսավորման էական ավելացմանը, քանի որ պրոֆեսիոնալ է (ի տարբերություն Հարությունյան Արայիկի)»: