Կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կարգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ կառավարության նիստում երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ ռուսական քաղաքացիությամբ մերձավոր ազգականներ ունեցող օտարերկրացիները կարող են վիզա ձեւակերպել պարզեցված կարգով։

Նրա խոսքով՝ այդպիսին են համարվելու ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, պապիկները, տատիկները, թոռները։

«Այսպիսի ազգականները կարող են ձեւակերպել երկարաժամկետ մասնավոր վիզաներ՝ մինչեւ մեկ տարի գործողության ժամկետով, եւ դա հնարավոր կլինի անել մեր քաղաքացու սովորական գրավոր դիմումի հիման վրա»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը։

Օրենսդրությունից կհանեն նաեւ այն նորմը, որի պատճառով օտարերկրացիները ստիպված էին յուրաքանչյուր երեք ամիսը մեկ երկրի սահմաններից դուրս գալ՝ վիզա ստանալու իրավունքը պահպանելու համար։