Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է.

Բարձրաձայնելով մեր՝ զոհ ունենալու մասին, նա նշեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Տոնոյանը նաև նկատեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է:

«Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու», — նշեց նախարարը: