Ամերիկացի դերասան Քրիս Էվանսը հայտնվել է անհարմար դրության մեջ, գրում է USA Today-ը:

39-ամյա աստղն Ինստագրամի իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է տեսանյութ, որում երևում է նրա բջջային հեռախոսի պատկերասրահի սքրինշոթը:

Տարբեր ֆոտոշարքերի ու տեսանյութերի մեջ նկատելի է Էվանսի ինտիմ լուսանկարը: Կապիտան Ամերիկայի դերակատարն հեռացրել է տեսանյութն իր էջից, սակայն հետևորդներին հաջողվել է պահպանել սկանդալային կադրը:

«Վրիժառուները» սերիալի աստղը Twitter-ի իր էջում անդրադարձել է լուսանկարին` գրելով. «Հիմա, երբ գրավեցի ձեր ուշադրությունը … նոյեմբերի 3-ին մասնակցեք ընտրություններին»: