Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և էդգար Շաթիրյանը։

Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր։

Արթուր Վաղարշյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, դեմ՝ 1 պատգամավոր։

Էդգար Շաթիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85, դեմ՝ 3 պատգամավոր։

ՍԴ դատավորները պետք է ԱԺ-ում երդվեն ու ստանձնեն իրենց լիազորությունները։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայները:

Սահմանադրական դատարանում 3 տեղ թափուր էր մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին:

ՍԴ կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նաեւ ՍԴ նախագահ: