Ռուս զինծառայողներ ժամանել են Բելառուս՝ մասնակցելու «Սլովանական եղբայրություն-2020» զորավարժություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը:

Զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 1,5 հազար զինծառայողներ, 150 միավոր ավիացիոն, մարտական եւ հատուկ տեխնիկա: Զորավարժությունների ավարտից հետո ռուս զինծառայողները կվերադառնան հայրենիք:

ՊՆ տվյալների համաձայն՝ զորավարժությունները կանցկացվեն 2 փուլով: Առաջին փուլը ենթադրում է ստորաբաժանումների հավասարեցում, իսկ երկրորդը՝ ակտիվ փուլը, կանցկացվի «Բրեստսկի» զորավարժարանում:

ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժությունների առանձնահատկությունը կդառնա գիշերային պայմաններում ուսումնամարտական խնդիրների լուծումը: