Ռուսաստանում (ներառյալ բռնակցված Ղրիմը) մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5529 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում 150 հիվանդ մահացել է: Սա հուլիսի 31-ից ի վեր մահերի առավելագույն թիվն է:

Համավարակի սկզբից ի վեր մահացությունների ընդհանուր թիվը հասել է 18 785-ի: Այս ժամանակահատվածում հիվանդացել է ավելի քան մեկ միլիոն 73 հազար մարդ, ավելի քան 884 հազարը ապաքինվել է: Այս մասին հայտնում են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Անցած մեկ օրվա ընթացքում վարակման բոլոր նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում`730: Սա հունիսի 30-ից ի վեր դեպքերի ռեկորդային աճ է:

Միևնույն ժամանակ, «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է, որ Ռուսաստանը COVID-19-ից մահացության ցուցանիշով աշխարհում 106-րդն է: Այնուամենայնիվ, հարցեր են առաջանում կորոնավիրուսի մասին ռուսական վիճակագրության վերաբերյալ: Այսպիսով, ըստ «Ռոսստատի», հուլիսին Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 10 հազար մարդ, սակայն COVID-19-ը մահվան հիմնական պատճառ է ճանաչվել միայն 4863-ի դեպքում: