Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը: Քոչարյանի գույքի որոշակի մասն ազատվել է կալանքից:

Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում:

Դատարանը դռնփակ ռեժիմով քննում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը: Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները: