Ռուսաստանի դեսպանատունն ԱՄՆ-ում մեկնաբանել է ամերիկացի գեներալ Թ.Ռեյի հայտարարությունը Air Force Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր սեպտեմբերի 13-ին:

Մեկնաբանության տեքստը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

«Այն պահին, երբ ամբողջ աշխարհը սգում եւ հիշում է Ամերիկայում ահաբեկչությունների զոհերին, Թ. Ռեյն Ռուսաստանից եւ Չինաստանից «սպառնալիքը» դնում է նույն հարթության վրա ահաբեկչությունից բխող մարտահրավերի հետ, կապում է այդպիսի «վտանգը» մեր երկրների կողմից տարվող միջուկային զինանոցի շարունակական արդիականացման հետ:

Հատկանշական է, որ այս հայտարարություններն արվում Վաշինգտոնի կողմից սեփական միջուկային զենքի բարելավման ուղղությամբ երկարատեւ ծախսատար ջանքերի ֆոնին: Ընդ որում, ԱՄՆ-ն իջեցնում է միջուկային զենքի օգտագործման «շեմը». 2019-ին նրանք Trident II բալիստիկ հրթիռների վրա փոքր հզորության W76-2 մարտագլխիկներ են տեղադրել: Այսպիսի գործողությունները մեծացնում են պոտենցիալ հակամարտությունը սրելու ռիսկը:

Ամերիկացի գործընկերներին առաջարկում ենք «չուռճացնել» հակառուսական տրամադրությունները հասարակության մեջ եւ փոխարենը` կենտրոնանալ արդյունավետ փոխգործակցության վրա` ի նպաստ գլոբալ կայունության եւ անվտանգության ամրապնդման»,- ասված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ: