Գյումրիում այսօր բացվեց ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցեց նաև ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Որպես ՊԵԿ նախագահ պաշտոնավարումից ի վեր որքա՞ն է կազմել իր ստացած պարգևավճարի չափը: ԳԱԼԱ-ի այս հարցին Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկեց սպասել, մինչև իր կողմից կներկայացվի եկամուտների հայտարարագիրը: Նա հավաստիացրեց, որ այդ տվյալները այնտեղ կարտացոլվեն:

«Իսկ ՊԵԿ պարգևավճարների ֆոնդը 2020 թվականին կազմել է 5 միլիարդից մի փոքր ավելի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: