Միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, որն ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործում է Իրաքում եւ Սիրիայում, հերքել է Սիրիայի հյուսիս – արեւելքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի անկման մասին տեղեկատվությունը: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Որոշ ժամանակ առաջ Սիրիայի SANA պետական գործակալությունը հայտնել է, թե ԱՄՆ-ի զինված ուժերի ուղղաթիռ է վայր ընկել Թել Հադադ բնակավայրից ոչ հեռու, որը գտնվում է Սիրիայի Հասեկեի նահանգում: Գործակալության տվյալներով՝վայրը, որտեղ տեղի է ունեցել մարտական մեքենայի անկումը, շրջապատվել է ամերիկյան բանակի զրահապատ փոխադրամեքենաներով: SANA-ն միջադեպի ոչ մի կարգի մանրամասներ չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: