Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Aravot.am-ի հաղորդմամբ՝ մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար, վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները կնոջ թևից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա էլ ասում էր, թե թևը կոտրված է։

Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ դիմակ չկրած կինը փախուստի է դիմել։ Ավելի ուշ  ոստիկանները կնոջ թևերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին: