ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.«ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության, որն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում:

ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ քաղաքացիները կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):Սոցիալական և առողջապահական երաշխիքների և արտոնությունների, դրանք ստանալու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաև դիմում-բողոքների  և առաջարկությունների համար անհրաժեշտ է դիմել Սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Գլխավոր վարչության առաջին հարկում (մուտքը՝ աջ կողմից):

Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28-10-80, էլ. փոստ՝ [email protected]

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի և տեղեկանքների, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման և հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին:

Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ [email protected]

Երկարամյա ծառայության, հաշմանդամության  և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման և կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:

Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ [email protected]

Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակա­րանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին և բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:

Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ [email protected][email protected]

Ուշադրություն

Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, հերթերից և կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք նախքան ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն այցելելը զանգահարել նշված հեռախոսահամարներով և ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա և ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»: