«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից:

Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն: «Իրատեսի» տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանը» ցույցին միանալու առաջարկով ո՛չ խորհրդարանական գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին» է դիմել, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ին կամ «Կամք» նախաձեռնությանը:

«Որեւէ ուժի չենք դիմել, եթե միանան, ավելի ուրախ կլինենք: Իհարկե, հասկանում ենք, որ ՀՅԴ-ի ցույցերին մենք չենք միացել, հետեւաբար, գուցե այժմ էլ իրենք մեզ միանալու անհրաժեշտություն չտեսնեն, բայց կարծում ենք՝ հիմա ուժերը միավորելու ժամանակն է: Եթե ամսի 16-ին գան խորհրդարանի բակ, միայն ուրախ կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում