Ինդոնեզիայի իշխանությունները 8 մարդու, որոնք խախտել էին դիմակ կրելու մասին օրենքը, ստիպել են գերեզմաններ փորել COVID-19-ի զոհերի համար։

Արեւելյան Ճավա նահանգի իշխանությունները տեղական գերեզմանոցում աշխատանքով են պատժել խախտողներին՝ հուսալով մյուսներին հետ պահել դիմակ կրելու համազգային կանոնը անտեսելուց, հայտնում է Jakarta Post-ը։

«Այս պահին ունենք միայն երեք հասանելի գերեզմանափոր, ուստի մտածեցի, որ կարող եմ այդ մարդկանց ստիպել աշխատել նրանց հետ»,- տեղական լրատվամիջոցներին ասել է քաղաքական գործիչ Սույոնոն։ «Հուսով եմ, որ սա կունենա զսպող արդյունք»,- հավելել է նա։

Պարբերականը հայտնում է, որ կանոնները խախտեղներից ոչ մեկին չեն ստիպել դիակներին ձեռք տալ։ Դա կարող են անել միայն առողջապահության աշխատակիցները, որոնք կրում են անհատական պաշտպանության միջոցներ, որպեսզի սահմանափակեն ազդեցության վտանգը։

Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ Ինդոնեզիայում դիտվում է վարակումների աճ, որոնց թիվն անցել է 221 հազարից։