Ես դիմակով չեմ ծնվել, որ դիմակով մեռնեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դիմակը (խոսքը դնչկալի մասին է) փնթիություն է…

Ասենք՝ էդ՝ իր իրական առաքելությունից շեղված ոստիկանը ո՞նց է ստուգելու, թե դիմակը քանի օրվա է:

Վերցնելու է հոտ քաշի՞…

Արա, բայց ինչ զզվելի եք դուք, դիմակ պարտադրողներ…

Ժողովուրդ, դիմակ պարտադրողները ձեզ ստիպում են մեռնել, սթափվեք…

Խնդրում եմ սթափվեք…

Միասին, մեկ վայրկյանում շպրտեք դիմակները:

Հետո տարբեր հիվանդություններ եք ձեռք բերելու, իսկ Նիկոլը ձեզ բուժման փող չի տալու…

Ինքը թռնելու ա, ու վայելելու ա ձեզանից կլպած փողերը…

Դուք դիմակով չեք ծնվել, որ դիմակով մեռնեք…

Նայում եմ ծանր բեռը ձեռքները՝ դիմակով քրտնխաշ քայլող տարեցներին, վատ եմ զգում ա՜յ անխիղճներ…

Մի կործանեք ազգը…

Վերջ տվեք դիմակահանդեսին…