Սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երեւան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը՝ 13․000 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչեւ երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Ս/թ․օգոստոսի 13-ից նաեւ ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն եւ բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- գրված է հայտարարությունում։