Այսօր խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ինչ կլինի, եթե ստեղծվի այս հանձնաժողովը: Որևէ աշխարհասասան բան չի լինի: Մեզ հնարավորություն է ընձեռնվում քննարկել այն գործողությունները, որոնց արդյունավետության վերաբերյալ մենք ունենք որոշակի կասկածներ», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում