Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին շարունակում է աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 57 հարց:

Նախօրեին խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը: Քվերակությունը տեղի կունենա այսօր ժամը 10:10-11:40-ին:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի այսօր՝ժամը 12:30-14:00: