Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում քննադատեց ԿԳՄՍ նախարարության կրթական նոր չափորոշիչները:

Հարցազրույցի ընթացքում հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը և Անի Սամսոնյանն սկսեցին բանավիճել թեմայի վերաբերյալ:

«Դուք տարրական գիտելիքներ չունեք այդ ոլորտի մասին»,- դիմելով Սամսոնյանին՝ ասաց Պ. Ղազարյանը:

Նա եթերի ընթացքում ցանկանում էր Սամսոնյանին «նվիրել» ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը չափորոշիչների վերաբերյալ, փոխարենը պատգամավորը հայտնեց, որ կարդացել է ուղեցույցը:

Սամսոնյանի հարցին, թե «կթողնե՞ք ես խոսեմ», Ղազարյանն արձագանքեց. «Չէ, չեմ թողնի»:

«Պարո՛ն Ղազարյան, Դո՞ւք եք իմ հյուրը, թե՞ ես եմ Ձեր հյուրը»,- փոխարենը ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:

Հաղորդավարը հյուրին մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ:

Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իր հերթին կրկին հայտարարեց, որ Ղազարյանի էմոցիոնալ պահվածքը ապացուցում է, որ վերջինը կողմնակալ է. կա շահերի բախում, քանի որ նրա կինը՝ Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ փոխնախարարն է և ներգրավված է կրթական չափորոշիչների աշխատանքներում:

Ի պատասխան Ղազարյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի կինը: Ուզում ա՝ հորեղբորս տղեն լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: