Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2392 դեպք, վարակվածներից 1369-ն առողջացել է, 19-ը` մահացել:

5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  29 189 557 է, մահացել է 928 333 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: