Նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:10-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ վտոճանապարհի 91-րդ կմ հատվածում բախվել են 33-ամյա Անուշավան Ղարիբյանի վարած Mercedes Sprinter մակնիշի, 58-ամյա Սպարտակ Սողոմոնյանի վարած Opel Astra մակնիշի եւ 25-ամյա Միսակ Մանուկյանի վարած KIA Sportage մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով KIA-ի ուղեւոր, 23-ամյա Միքայել Սիրունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն: