Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունները կանցկացնի սեպտեմբերի 15-ին։ Այս մասին տեղեկացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Պատգամավորները նրանց ընտրելու են փակ գաղտնի քվեարկությամբ։

ՍԴ դատավորի թեկնածուներն են Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթինյանը և Արթուր Վաղարշյանը։