Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլար պետական վարկ կտրամադրի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը այս դժվարին պահին Բելառուսին կտրամադրի 1,5 մլրդ դոլար [չափով] պետական վարկ, եւ մենք դա կիրականացնենք։ Հիմա, որքանով հայտնի է, մեր նախարարներն այս հարցի շուրջ աշխատում են պրոֆեսիոնալ մակարդակում»,- ասել է ռուսաստանցի առաջնորդը։