Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Հանրային հեռուստաընկերությունում ստուգումները: Բացահայտվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: Թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, ՊՎԾ խոսնակը չմանրամասնեց: Կառույցից փոխանցեցին, որ առաջիկայում հրապարակվելու է Հանրային հեռուստաընկերությունում իրականացրած ստուգումների վերաբերյալ զեկույց, որտեղ նշված կլինեն բացահայտված չարաշահումները: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՎԾ-ն մայիսից ստուգումներ է սկսել Հանրային հեռուստաընկերությունում:

factor.am