Ինչու ՍԴ դատավորի թեկնածուների հանդիօպումներ չեն կազմակերպվել ԱԺ խմբակցությունների հետ: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստում նման հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Նախկինում նման հանդիպումներ միշտ կազմակերպում էր: Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց ոնց որ գնալով ավելի վատ է լինում: Սովորաբար խմբակցությունները հանդիպում են թեկնածուի հետ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ: ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար»,-ասաց նա:

Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ, թե գնալով ամեն ինչ վատանում է: Ըստ իս գնալով ամեն ինչ լավանում է՝ հատկապես թեկնածուների, թափանցիկության, խմբակցությունների հետ քննարկումների առումով: Ինչ վերաբերում է կնոկրետ հարցին, ապա ոչ խմբակցությունների կողմից, ոչ թեկնածուների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել: Ցանկացած նախաձեռնությանդ եպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը պատշաճ պայմաններ կապահովեին այդպիսի հանդիպման համար: Ցավոք սրտի, որեւէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու:

Պարոն Մարուքյան, էս դուք, էս թեկնածուները, քիչ անց կմոտենան ամբիոնին, կարող եք ձեր հարցերն ուղղել: Այդ թվում կարող են պատգամավորները հարցնել, թե ինչու այդպիսի ցանկություն չի դրսեւորվել, ինչին ի պատասխան թեկնածուն էլ կարող է ասել՝ ես հաճույքով կգայի, եթե այդպիսի ցանկություն խմբակցությունը հայտներ»: