Չի բացառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գնա գործադիրում աշխատանքի: յս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նման քննարկում եղել, բայց ես կխնդրեմ մենք մի փոքր սպասենք, իրադարձություններից առաջ չընկնենք: Եթե նման վերջնական որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք»,-ասաց նա: