Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շտապօգնության 10 նորագույն մեքենաները հասան Արցախ:

Անցյալ տարի, երբ Արսեն Թորոսյանի հետ Արցախում էինք, խոստացավ նոր մեքենաներ և ահա, նրանք արդեն Արցախում են: Անչափ ուրախ եմ, որ նման որակյալ մեքենաներ կլինեն մեր Արցախում, դա անհրաժեշտություն է»: