Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ծառահատումով, վառելափայտն էլ կուտակում է իրենց թաղամասում վարձակալած ավտոտնակում:

Նույն օրը տղամարդը բերման է ենթարկվել բաժին: Արարքը խոստովանելուց բացի` նա ցույց է տվել Մեղրաձոր համայնքին հարակից անտառամասում վերջին երկու ամսում իր հատած կաղնիների ութ կոճղերը: Նրա վարձակալած ավտոտնակում հայտնաբերվել է մոտ 8 խմ վառելափայտ:

Նախապատրաստվում են նյութեր: